211652_close_icon
views-count22098 դիտում article-date 19:08 22-11-2015

Երևանում «Հատիս» ռեստորանային համալիրի մոտ բախվել են բանտի և «Սարգիս Կարոլինա» ընկերության աշխատակիցների «BMW»-ն ու «Audi»-ն. Կա վիրավոր.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Արցախի պողոտայում «Հատիս» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 33-ամյա Կարեն Զարգարյանի վարած Audi մակնիշի 31 AN 111 համարանիշի և 33-ամյա Արմեն Պետրոսյանի վարած BMW մակնիշի 34 UC 736 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի վարորդ Ա. Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով Ա. Պետրոսյանը աշխատում ՀՀ Արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում որպես ՍՀԻԱ բաժնի գլխավոր մասնագետ, կոչումով արդարադատության կապիտան է, իսկ Կ. Զարգարյանը աշխատում է «Սարգիս Կարոլինա» ընկերությունում որպես վարորդ: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր