963 դիտում
10:28 29-04-2015
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը երեկ դատական հայց է ներկայացրել Թուրքիայի Սահմանադրական դատարան. ՀԱ
«Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը երեկ դատական հայց է ներկայացրել Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով Սիսն իր պատմական կաթողիկոսարանին վերադարձնել»,- գրել է «Հայոց Աշխարհ» օրաթերթը և մեջբերել կաթողիկոսության հայտարարությունը.
«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով մեր ազգային պահանջատիրությանն ավելի գործնական արտահայտություն տալու հեռանկարով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն իր պատգամների մեջ հաճախակի հիշեցրել է հատուցման վրա շեշտը դնելու հրամայականը: Այս շրջանակներում Սիսի կաթողիկոսարանի և ազգապատկան ու եկեղեցապատկան տարածքների վերադարձը կարող է կարևոր քայլ դառնալ՝ համարվելով մեր ժողովրդի տարածքները վերադարձնելու և ոտնահարված իրավունքները վերականգնելու առաջնորդող:
Ահա այս հավատքով ու հանձնառությամբ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը որոշեց դատ բացել Թուրքիայի Սահմանադրական դատարանում: Նախորդ երկու տարիների ընթացքում դատական պատրաստության աշխատանքին միացել է թուրքական ու միջազգային դատավարական օրենքների մասնագետներից բաղկացած հանձնախումբ՝ Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ»» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։
Նմանատիպ նյութեր
3517 դիտում
11:30 06-12-2016
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը Թուրքիայի դեմ դատական հայց կներկայացնի ՄԻԵԴ
2200 դիտում
23:41 05-09-2021
«Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը քո կողքին է Լիբանանի հայություն». Արամ Ա կաթողիկոսի ուղերձը
2301 դիտում
12:30 12-09-2021
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը 4 մլն դոլար է հատկացրել Բուրջ Համուդում տների շինարարությանը
Այս բաժնից
1357 դիտում
08:00 10-12-2024
Քաղաքական կոնտեքստով ճնշումները շարունակվում են. «Փաստ»
5239 դիտում
10:30 09-12-2024
Ստեփանավանի բժշկական կենտրոնը հյուրընկալել է ճանաչված պրոֆեսոր Jules Schagen van Leeuwen-ին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1948 դիտում
09:07 07-12-2024
Ո՞վ կնշանակվի գլխավոր հարկադիր կատարող. «Փաստ»