211652_close_icon

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը Թուրքիայի դեմ դատական հայց կներկայացնի ՄԻԵԴ

views-count3649 դիտում article-date 11:30 06-12-2016
Այն բանից հետո, երբ Թուրքիայի սահմանադրական դատարանը մերժեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության՝ Սիսի կաթողիկոսարանի տարածքը վերադարձնելու մասին հայցը, այսօր՝ դեկտեմբեր 6-ին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը դատական հայցով դիմելու է Մարդու իրավունքների հարցերով եվրոպական դատարան, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո [url=http://www.armenianorthodoxchurch.org/archives/17845]կաթողիկոսությունից[/url]։ Կաթողիկոսությունը Թուրքիայի Սահմանադրական դատարան էր դիմել 2015 թվականի ապրիլին 28-ին։ Կաթողիկոսության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում կեսօրից հետո տեղի է ունենալու մամուլի ասուլիս, որին կմասնակցեն տեղական ու միջազգային գործակալությունների, քաղաքական պատասխանատուների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ասուլիսին մասնակցելու են Վեհափառ Հայրապետի ներկայացուցիչը, Բրյուսելի Հայ Դատի գրասենյակի տնօրենը և հիշյալ դատը հետապնդող իրավաբանների խմբակի 5 անդամները: [img]/ups/images/0439017001481009252536379.jpg[/img]

Նմանատիպ նյութեր