3844 դիտում
09:26 25-04-2015
Մի տեսակ ամաչում ենք փոխհատուցում պահանջել. Հունգարիայի խորհրդարանի անդամ. լուսանկարներ
Հունգարիայի օրենքով խորհրդարանի ներկայացուցչի իրավունք ունեն երկրում առկա 13 փոքրամասնությունները: Նրանց թվում են և հայերը, և պատգամավոր, դոկտոր Թամաշ Թուրջյանը, իր խորհրդական Հայաստան Աղեկյանի հետ այս օրերին Հայաստանում են՝ սեփական նախաձեռնությամբ, իրենց լուման ներդնելու Ցեղասպանության ճանաչման, անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցման և մեր 2 երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերսկսման համար գոնե 2018 թվականից, քանզի դիվանագիտական կապերի բացակայությունը Հունգարիայի հայերի համար ստեղծում է բազմաթիվ խնդիրներ ու անհաղթահարելի խոչընդոտներ, իսկ Հունգարիայում վերջին տվյալներով գրանցված է 350,000 հայ:
Այսպես ներկայացրեց իրավիճակը դոկտոր Թուրջյանը իր այցի ընթացքում Տավուշի մարզի տեսարժան, պատմամաշակութային արժեքների վայրեր, որտեղ այդ կամավոր պատվիրակությանը դիմավորեցին մարզի ու Դիլիջան քաղաքի պետական պազմաթիվ այրեր: Մասամբ մեր հայրենիքում այս պատգամավորին ծանոթացնելու իր արմատների հետ:
Դեռևս 1670 թվականին նրա նախնիները Տրանսիլվանիայում էին հաստատվել: Ի դեպ, տիկին Հայսատան Աղեկյանը ևս հայ է, 32 տարի է, ինչ Հունգարիայում է և արդեն 13 տարի է, ինչ ղեկավարում է Հունգարիայի Գիոր քաղաքի 33 ինքնավար տնտեսություններից մեկը, ընդ որում՝ մեծ հաջողությամբ: Համայնքը բազմազգ է, իսկ հայերի հանդեպ տիկին Աղեկյանը առանձնահատուկ հոգատար է: Առհասարակ, առանց այս կնոջ օգնության դժվար կլիներ պատվիրակությանը հաղթահարել ծագող խնդիրները՝ իրենց ձայնը լսելի դարձնելու համար ի լուր աշխարհին:
«Ցավոք, ես առաջին անգամ եմ իմ հայրենիքում՝ Հայաստանում, մինչև այդ եղել եմ Ղարաբաղում, սակայն իմ հանդեպ վերաբերմունքը այդքան էլ բարեկամանկան չէ, քանզի ես Հունգարիայի քաղաքացի եմ, իսկ Հունգարիայում էլ ևս իմ նկատմամբ վերջին շրջանում վերաբերմունքը ընկերական չէ, քանզի ես շարունակում եմ պաշտպանել հայերի շահերը: Ուստի, առանձնահատուկ շնորհակալ ու ուրախ եմ այս այցելության ընթացքում ձեռք բերած ընկերական կապերի ու վերաբերմունքի համար», - ասում է պատգամավորը:
Հիշեցնեմ, որ Հունգարիան շատ նման է Հայաստանին իր պատմության ընթացքում մուսուլմանական ազգերի կողմից յալածված լինելով, իր հարաբերություններով ու իրավիճակով հարևան երկրների հետ և այլն: Իսկ հարյուրամյակներով ապրող և իրենց հետ զարգացում բերող հայերի հանդեպ երկրում դիտվում է բացառապես բարիդրացիական վերաբերմունք:
Դեռևս խորհրդային միության, ապա և անկախ Հայաստանի հետ դիվանագիտական շատ լավ հարաբերությունները խզվեցին Ռամիլ Սաֆարովի ոճրագործության պատճառով, որը ցավոք, եվրոպական նորմերին համապատասխան քայլ պահանջեց Հունգարիայից՝ փաստացի հուսախաբ անելով Հայաստանին: Մեկ այլ առումով էլ մենք՝ հայերս, մի տեսակ ամաչում ենք փոխհատուցում պահանջել մեր կրոնական ու էթնիկ պատերազմների զոհերի համար, մինչդեռ դա անհարաժեշտություն է ու միևնույն ժամանակ հիմնախնդիր, հենց որի համար էլ Թուրքիան ամեն կերպ խուսափում կամ հետաձգում է ցեղասպանության ընդունումը՝ ուղղակի և անուղակի ազդելով այլ պետությունների քայլերի վրա: Չմոռանանք, որ խնդիրը իրականում տնտեսական հիմքի վրա է. մի կողմից ազգն է Թուրքիայից Եվրոպա գնում, մյուս կողմից են այլ կախվածությունները Թուրքիայից, վերջինիս հզորությունը և այլն, ահա թե ինչու հարցը դիվանագիատական հարթություն չի հասնում՝ չգտնելով լուծումներ, այլ մնում է զուտ լրագրական մակարդակի վրա: Հայոց ցեղասպանությունը վաղուց հայտնի իրողություն է, քանզի դեռ Հիտլերն է ասել՝ իսկ ո՞վ է հիմա հիշում հայերի ջարդի մասին, որ հետո հիշեն հրեաներին:
«Մի խոսքով, հենվելով պատմական իրողությունների վրա, հարկավոր է ժամանակակից կյանքի բոլոր առանձնահատկությունները օգտագործել՝ նոր թափ ու վերաբերմունք ստեղծելու համար այս հարցերի նկատմամբ, աշխարհի մակարդակով, մինչև որ նպատակը կդառնա իրականություն: Սակայն մինչև այդ չմոռանանք, որ Հունգարիայում այսօր ապրող հայերի խնդիրները ևս պահանջում են շուտափույթ լուծումներ»,- եզրափակեզ իր խոսքը Տամաշ Թուրջյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
6101 դիտում
23:57 14-06-2019
Ես չեմ ամաչում գաղտնալսման բովանդակությունից, ես ամաչում եմ գաղտնալսման փաստից․ Վանեցյան
1886 դիտում
09:54 25-02-2016
Կա տեսակ և կա տեսակ. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
820 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
922 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
661 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին