Ամերիկյան ռազմածովային ուժերն ուղևորվում են Եմենի առափնյա ջրեր` ապստամբներին զենքի մատակարարումը կանխելու համար
Ամերիկյան «Թեոդոր Ռուզվելտ» ավիակիրը ուղևորվում է Եմենի առափնյա ջրեր, որպեսզի ԱՄՆ ռազմածովային ուժերի այլ նավերի հետ կանխարգելի իրանական զենքի մատակարարումները հութի ապստամբներին:
Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, Պենտագոնում պաշտոնապես հայտարարել են, որ ամերիկյան նավերի առջև չի դրվել իրանական նավեր զավթելու խնդիր:
Նշվում է, որ Ադենի ծոցի շրջանում այժմ գտնվում է 9 ամերիկյան ռազմանավ, այդ թվում՝ հածանավեր և ականակիրներ: Նավաստիների առջև խնդիր է դրված կալանել իրանական ցանկացած նավ, որում կարող է լինել հոուսիթների համար զենք: