Գերմանիայի ռազմածովային ուժերի նավերը մտել են Միջերկրական ծովի ջրեր՝ փախստականներին օգնություն ցուցաբերելու
Գերմանիայի երկու ռազմանավեր՝ «Գեսեն» ֆրեգատը և ռազմատրանսպորտային «Բեռլինգ» նավը մայիսի 1-ին մտել են Միջերկրական ծովի ջրեր՝ հարկ եղած դեպքում փախստականներին օգնություն ցուցաբերելու նպատակով:
Ինչպես տեղեկացնում է «korrespondent.net»-ը, նավերը մտել են Սուեզի ջրանցք ու ուղևորվել Կրետե կղզի՝ ծածկոցներ ու սնունդ ստանալու, կանգառ կանեն Կրետեի Սոուդա քաղաքի ռազմածովային բազայում:
Նշենք, որ Միջերկրական ծովում նավերի մուտքը կապված է «Frontex» սահմանային պահպանության եվրոպական գործակալության առաքելությունների հետ, որի նպատակը Եվրամիության արտաքին սահմանները պաշտպանելն է, այլ ոչ թե օգնություն ցուցաբերելը աղետի մեջ հայտնված փախստականներին: