ՄԱԿ Անվտանգության խորհուրդն այսօր քվեարկության կդնի Եմենի ապստամբներին զենքի առաքման էմբարգո մտցնելու մասին բանաձևը
Այսօր` ապրիլի 14-ին ՄԱԿ Անվտանգության խորհուրդը կքվեարկի Եմենում ապստամբ հոուսիթներին զենք առաքելու հարցում էմբարգո մտցնելու մասին բանաձևը:
Ինչպես հայտնում է «gazeta.ru»-ն, քվեարկությունը նախատեսված է Մոսկվայի ժամանակով 19:00-ին:
Ենթադրվում է, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում կքննարկվի նաև Եմենի նախկին նախագահի որդու և հոուսիթների առաջնորդի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին հարցը: