Նավթի համաշխարհային գները նվազում են Եմենում ռազմական գործողությունները դադարեցնելու ֆոնին
Եմենում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին տեղեկությունների ֆոնին նավթի համաշխարհային գները նվազում են: Այդ են վկայում առևտրի բորսայի տվյալները:
Այսօր առավոտյան Մոսկվայի ժամանակով ժամը 07:50-ին Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,76%-ով և կազմել 61,61 ԱՄն դոլար՝ 1 բարելի դիմաց:
WTI թեթև նավթի արժեքը նվազել է 1.13%_ով և կազմել 55,97 ԱՄն դոլար՝ 1 բարելի դիմաց:
Նախօրեին Էր-Ռիադում արաբական կոալիցիայի ներկայացուցիչ Ահմեդ ալ-Ասիրին հայտարարեց, որ Եմենի նախագահ Աբդա Ռաբբու Մանսուրի խնդրանքով միջազգային կոալիցիան դադարեցրել է ռմբակոծությունները:
Ներդրողները սպասում են ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության՝ վերջին շաբաթում նավթի պաշարների փոփոխության տվյալներին: Վերլուծաբանները գտնում են, որ ԱՄՆ-ի նավթի պաշարները վերջին շաբաթում ավելացել են 2.88 մլն բարելով: