1069 դիտում
10:46 21-04-2015
Կա մեկ այլ վախ, որ ավելի բազմաշերտ բնույթ ունի. դա ազգային մակարդակով ձևավորված հասարակական կարծիքին հակադրվելու վախն է. Առավոտ
Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Վերջերս մի քանի օրվա տարբերությամբ երկու բանավեճ եմ վարել՝ երկուսի դեպքում էլ 60-ն անց մարդկանց զրուցակիցներն էին 40-ին մոտ մասնակիցներ: Չեմ ուզում անունները տալ, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե ես դատավորի դեր եմ ստանձնել՝ 4-ն էլ զարգացած, կարդացած, խորը ինտելեկտով մարդիկ էին: Բայց ինձ թվաց, որ երկու դեպքում էլ «տարեցների» մտածողությունն ավելի ազատ է և անկաշկանդ, քան երիտասարդներինը: Վերջիններիս մտքերը գուցեև ավելի ճիշտ էին, բայց ավելի շաբլոնային, պակաս «ռիսկային»: Թվում է, թե պետք է հակառակը լիներ՝ որքան քիչ է մարդ ապրել «սովետի» պայմաններում, այնքան պետք է զուրկ լինի տարբեր տեսակի վախերից:
Բայց ամեն ինչ այդքան էլ պարզունակ չէ. «վախերը» նույնպես տարբեր են լինում: Կա գենետիկական վախ, որ գիշերը քո դուռը կթակեն, կմտնեն «քաղաքացիական հագուստով մարդիկ», տակնուվրա կանեն քո բնակարանը ու կտանեն քեզ անհայտ ուղղությամբ:
Սակայն կա մեկ այլ վախ, որ ավելի բարդ, ավելի բազմաշերտ բնույթ ունի՝ դա սեփական խմբի կամ ավելի լայն՝ ազգային մակարդակով ձևավորված հասարակական կարծիքին հակադրվելու վախն է»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2596 դիտում
13:42 03-08-2020
Ներարկվել է վախ՝ վախ թավիշից, վախ «հեղափոխություն» բառից, վախ՝ Նիկոլի խենթություններից. Մարգարիտ Եսայան
1162 դիտում
10:42 04-12-2014
Վախն ու ճնշված թշնամանքը՝ ապակառուցողական մթնոլորտի պատճառ. Առավոտ. խմբագրական
2952 դիտում
10:53 24-08-2019
Ոչ մի երկրում, ոչ մի հասարակական շարժում 100 տոկոսանոց «իդեալիստական» բնույթ չի կրում. «Առավոտ»
Այս բաժնից
877 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»