2596 դիտում
13:42 03-08-2020
Ներարկվել է վախ՝ վախ թավիշից, վախ «հեղափոխություն» բառից, վախ՝ Նիկոլի խենթություններից. Մարգարիտ Եսայան
ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբույանիր էջում գրել է. «Երկու տարի առաջ բոլոր պոտենցիալ «չիպ»-ի «մատերիալները» արդեն չիպավորվել են․․․
Մեր հասարակության մեջ ակնհայտ վախեր կան եւ այդ վախերը ներարկվել են երկու տարի առաջվա <թավշյա> ներարկիչներով․․
Մարդկանց մի խումբ, գուցե եւ՝ մեծ խումբ, փողոցներ ու կամուրջներ, հրապարակներ եւ շտապ օգնության մեքենաների ճանապարհները փակեց, <նախկիններին> մերժեց , առանց իր գլխի գալիքը ընկալելու․․Մարդիկ դեռ չգիտեին, որ վարչապետ է դառնալու Փաշինյան Նիկոլը, նրանք պարզապես <դուխավորված>, որ ոստիկանները իրենցն են, որ ոչ մի ուժ չկիրառվեց, ոչ մի զոհ չպահանջվեց, ելան ոտքի։ Հետո՝ տեսան, որ ինչ-որ բան էս աշխարհում սխալ է։
Հիմա, երբ իրենց աչքով տեսան, որ խաբված են, իրենց օրեցօր վատթարացող եւ անմխիթար կյանքով հասկացան, որ չարաչար սխալվել են, անգամ հիմա, այնքան մեծ է մարդկանց մեջ վախը, որ կարծես մի մեծ նինջ է պատել հասարակության մի ստվար զանգվածի․․․Մարդիկ կարդում են, լսում, տեսնում, որ էս նորերը աջ ու ձախ տվել-անցել են բոլոր նախկին իշխանություններից, որ արդեն Նորքի անտառներն են հանել վաճառքի, որ Մաշտոցի պուրակում այլեւս չկա ոչ մի իրավապաշտպան կամ բնապահպան, եւ դերասան Հայկոն իրեն «միամիտի» տեղ դրած պարզապես քերթում է մայրաքաղաքը, որ պետական նշանակության կառույցներ եւ շինություններ են հանվում վաճառքի, որ նորիշխանիկները շատ ավելի արագ եւ ավելի ցինիկաբար են ղզղնել ու թքած ունեն հասարական կարծիքի, միջազգային նորմերի, համամարդկային արժեքների, ազգային արժեքների, եւ՝ առհասարակ՝ ՀՀ հպարտ պողոսների վրա։ Տեսնում ու հասկանում են, տեղ-տեղ բողոքում եւ դժգոհում։ Բայց,այս ամենը շատ պարզ տեսնելով, հասկանալով եւ դժգոհելով հանդերձ, հասարակությունը կարծես դեռ ներարկումների ազդեցության տակ է․․Եվ իզուր են որոշ մարդիկ սարսափում ինչ-որ չիպավորման հեռանկարից, երկու տարի առաջ արդեն բոլոր պոտենցիալ չիպավորվողները, չիպի բոլոր հնարավոր «մատերիալները» չիպավորվել են․․․Եվ նրանց այդ չիպերի միջոցով ներարկվել է վախ՝ վախ թավիշից, վախ «հեղափոխություն» բառից, վախ՝ Նիկոլի խենթություններից․․
Այլեւս ոչ մեկը չի կասկածում, որ նա թավշի հետ զրո առնչություն ուներ, որ այսօր նա կկրակի․․․
Եվ մենք՝ չչիպավորվածներս իրավունք չունենք ձեռքներս ծալած նստել․․
Հ․Գ․ Մահ կամ ազատությունն այսքա՞ն արդիական․․չգիտեմ․․մտածենք»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1858 դիտում
14:31 05-10-2015
Ես հոնորարով ելույթներ չեմ ունենում. Մարգարիտ Եսայան. տեսանյութ
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
925 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»