Ստամբուլում կոգեկոչեն զոհված հայերի հիշատակը. Դավութօղլու. BBC
Ստամբուլում տեղի կունենա 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում սպանված հայերի հիշատակի միջոցառում, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Այս մասին գրում է BBC-ն:
«Դավութօղլուի խոսքով, նա կիսում է զոհերի հարազատների ցավը: Այնուամենայնիվ, նա կատարվածը չի անվանել ցեղասպանություն»,-գրում է լրատվամիջոցը եւ հավելում. «պատմաբանները կարծում են, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան Կայսրությունում սպանվել է 1.5 միլիոն հայ»: