1261 դիտում
13:00 24-04-2015
Փարիզում թուրքական կազմակերպությունները կոգեկոչեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը
Այս տարի Փարիզում` Կոմիտասի արձանի մոտ, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու և Թուրքիային ցեղասպանությունը ճանաչելու կոչ անելու նպատակով առաջին անգամ մի խումբ թուրքեր կհավաքվեն, հաղորդում է Ermenihaber.am-ը:
Ինչպես տեղեկացնում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի թուրքական ծառայությունը, ապրիլի 25-ին` ոգեկոչման արարողություններից մեկ օր անց, Ֆրանսիայում գործող թուրքական հասարակական կազմակերպությունները կհավաքվեն Կոմիտասի արձանի դիմաց: Աղբյուրի հաղորդմամբ` նախաձեռնության կազմակերպիչը «Թուրքիայի հայրենակիցների միություն» կազմակերպությունն է: Կազմակերպության համակարգող Ումիթ Մեթինն այդ մասին տված հարցազրույցում ասել է, որ նշյալ նախաձեռնությամբ իրենց հղած ուղերձում կասվի, որ արդեն վրա է հասել Թուրքիայում ժողովրդավարություն հաստատելու և Ցեղասպանությունը ընդունման ժամանակը:
Մեթինը նաև նշել է, որ առաջին անգամն անցկացվելու պատճառով այս տարի թուրքերի մասնակցությունը փոքր կլինի, սակայն վստահություն է հայտնել, որ ժամանակի ընթացքում մասնակիցների թիվը զգալիորեն կմեծանա:
Նախաձեռնության հայտարարության հեղինակ թուրք պրոֆեսոր Ահմեթ Ինսելն էլ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ արդեն նաև հայկական սփյուռքում թուրքերի հետ երկխոսության կողմնակիցների թիվը մեծանում է:
Նմանատիպ նյութեր
1343 դիտում
19:00 16-04-2015
Դասախոսություն «Հայ-թուրքական հարաբերությունները և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը» թեմայով
1014 դիտում
11:20 25-04-2015
Եվրոպայի հայերն այսօր Բեռլինում ոգեկոչելու են Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը
Այս բաժնից
706 դիտում
14:17 24-01-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)
1405 դիտում
11:56 24-01-2025
Արման Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն, կա 7 ձերբակալված. ՔԿ