5334 դիտում
22:27 26-06-2015
Եկեք մեկ րոպե լռությամբ հարգենք մեր եղբոր հիշատակը. Բաղրամյան պողոտայում հարգեցին այսօր սահմանի պաշտպանության ժամանակ զոհված Արմանի հիշատակը
Բաղարամյան պողոտայում ցուցարարները մեկ րոպե լռությամբ հարգեցին Նախիջեւանի սահմանում հաառակորդի կրակոցից սպանված, 1987թ-ին ծնված շարքային պայմանագրային Արման Մայիսի Եփրեմյանի հիշատակը:
«Եկեք հարգենք մեր եղբոր հիշտակը»,- առաջարկեցին ցույցի համակարգողները:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, բոլորը մեկ րոպե լռությամբ հարգեցին սահմանների պաշտպանության համար զոհված հերթական քաջարի հայորդու հիշատակը:
Ավելի վաղ Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հանտնել էր, որ Հայաստանի ԶՈւ-երը ամեն ինչ արեցին սահմանում իրավիճակի կայունության համար, սակայն ադրբեջանական կողմը կրկին սադրում է սահմանի լարվածությունը:
Ինչպես նաեւ հայտնել, որ այսօր 18:30 սահմաններում հակառակորդը ՀՀ Նախիջևանյան սահմանի Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառելով նաեւ մեծ տրամաչափի զենքեր, ակտիվ կրակ է վարել:
Հայկական կողմի պատասխան կրակից հետո հակառակորդը կրել է բազմաթիվ կորուստներ, սակայն մարտի ընթացքում ցավոք զոհվել է նաեւ ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային պայմանագրային Արման Մայիսի Եփրեմյանը, ծնված 1987թ: ՀՀ ՊՆ-ը ցավակցում է զոհված հայորդու հարազատներին ու ծառակիցներին եւ նշում, որ հակառակորդի ոտնձգությունները անպատասխան չեն մնա:
Հատկանշական է որ այդ հենակետերի հատվածում վերջին մեկ տարում կրակահերթեր առհասարակ չէին եղել, նշել էր Հովհաննիսյանը:
Նմանատիպ նյութեր
2004 դիտում
12:01 24-04-2020
Հարգենք հիշատակը, հարգենք կյանքը. Մխիթարյանի գրառումը Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ
Այս բաժնից
658 դիտում
12:59 23-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
643 դիտում
12:17 23-01-2025
Ինչ պետք է իմանալ սոցիալական ծախսերի փոխհատուցման մասին