Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագիրը ընթերցվում է Գեղարքունիքի մարզի դպրոցներում
Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի համահայկական և մարզային միջոցառումների շրջանակներում այս օրերին Գեղարքունիքի մարզի մի շարք հանրակրթական դպրոցների 5-12-րդ դասարանների աշակերտների համար դասղեկները ընթերցել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը, բացատրել հռչակագրի բովանդակությունը և պատասխանել աշակերտներին հետաքրքրող հարցերին:
Մարզի հանրակրթական դպրոցներում շարունակում են նաև ոգեկոչման արարողությունները, «Հիշում եմ և պահանջում» կարգախոսի շրջանակներում դպրոցականների և մանկավարժական կոլեկտիվների մասնակցությամբ իրականացվող գրական-երաժշտական ցերեկույթները: