Հուշաքարի բացման արարողություն՝ Ախալքալաքի շրջանի Խանդո գյուղում
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը հրավիրում է մասնակցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի բացման արարողությանը, որը տեղի կունենա ապրիլի 18–ին` Վրաստանի Ախալքալաքի շրջանի Խանդո գյուղում։
Գյուղի եկեղեցում կմատուցվի Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի պատարագ, ինչին կհաջորդի հուշաքարի օծման և բացման հանդիսավոր արարողությունը:
Խաչքարի բացման նախաձեռնող խումբը «Ջավախքին աջակցություն» հիմնադրամն է: