Սաուդյան Արաբիան Եմենում իրականցվող գործողություններով պայմաններ է ստեղծում սեփական փլուզման համար. Իրանի ՊՆ
Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը, ելույթ ունենալով անվտանգության հարցերով միջազգային վեհաժողովում, հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան Եմենում իրականացվող իր օպերացիայում չի հասնի հաջողության:
Այս մասին հայտնում է ТАСС-ը` փոխանցելով իրանցի պաշտոնյայի հետևյալ խոսքերը. «Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ից և սիոնիստներից ստանալով Եմենում օպերացիայի իրականացնելու համար «կանաչ լույս», ոչ միայն չի կարողանա հասնել իր ապօրինի նպատակներին, այլև՝ կստեղծի պայմաններ սեփական փլուզման համար: Նրանց բաժին կհասնի Իրաքի ճակատագիրը՝ Սադամ Հուսեյնի օրոք»: