Սաուդյան Արաբիան զինված գործողություններ է սկսել Եմենում
Սաուդյան Արաբիան Պարսից ծոցի դաշնակից երկրների հետ զինված գործողություններ է սկսել Եմենում, որտեղ շարունակվում է շիա ապստամբ-հուսիների հարձակումները: Կոալիցիան, որը ներառում է 10 երկիր, որոշել է արձագանքել է Եմենի նախագահ Հադիի` երկիրը զինյալների ագրեսիայից պաշտպանելու կոչին:
Միացյալ Նահանգներում Սաուդյան Արաբիայի դեսպանի խոսքով, հարվածները իրականացվում են օդից:
Նշենք, որ Վաշինգտոնը սատարում է զինված գործողությունները Եմենում: