Սաուդյան Արաբիան մարդկանց տարհանելու համար 2 ժամով դադարեցրել է ռմբակոծումները Եմենում
Սաուդյան Արաբիայի բանակն ընդամենը 2 ժամով դադարեցրել է Եմենում հուսի ապստամբների դիրքերի ռմբակոծումները՝ հնարավորոություն տալով տարհանել այնտեղ գտնվող Պակիստանի քաղաքացիներին, հաղորդել է BBC-ն:
Հնդկաստանի իշխանություններն իրենց հերթին հայտարարել են, որ 2 նավ են ուղարկել Եմենի Ադենի նավահանգիստ, որպեսզի տարհանվեն Հնդկաստանի քաղաքացիները:
Նույն նավահանգստում է գտնվում նաև Չինաստանից ուղարկված 1 նավ, որն իր դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներին ևս կտարհանի այդ երկրից:
Նախօրեին տեղի ունեցավ Արաբական պետությունների լիգայի մեծ գագաթաժողով, որում որոշում կայացվեց արաբական պետությունների միավորված բանակ ստեղծելու մասին: