ԻՊ զինյալները մուտք են գործել Իրաքի ամենամեծ նավթավերամշակման գործարան
“Իսլամական պետություն” ահաբեկչական խմբավորմանն ի վերջո հաջողվել է մուտք գործել Բայջի քաղաքում գտնվող Իրաքի ամենամեծ նավթավերամշակման գործարան: Արմատականները գրավել են մի քանի կայանք և շրջապատել պահեստարանների տարածքները:
Նշենք, որ գործարանը հունիսից իսլամիստների ամենագլխավոր նպատակակետերից էր: