211652_close_icon

Սիրիայում ռմբակոծվել է իսլամիստների վերահսկողությամբ գտնվող նավթավերամշակման գործարան. 30 զոհ

views-count2054 դիտում article-date 12:31 09-03-2015
Հակաիսլամական կոալիցիայի ուժերը Սիրիայի հյուսիսում ռմբակոծել են նավթավերամշակման գործարան, որը գտնվում էր արմատականների վերահսկողության տակ, իսկ արտադրանքը կարող էր լինել իսլամիստների ֆինանսավորման աղբյուրներից: Հաղորդվում է, որ ռմբակոծության հետևանքով զոհվել է 30 մարդ: Նշվում է նաև, որ քուրդ աշխարհազորայինների և իսլամիստների միջև նոր մարտեր են ընթանում Սիրիայի հյուսիսային Հասակա և Թալ Թմիր քաղաքներում: Մի քանի օր շարունակվող մարտերի զոհ են դարձել տասնյակ մարդիկ:

Նմանատիպ նյութեր