Իրաքի զինված ուժերը պայթուցիկներ արտադրող 2 ԻՊ գործարան են ոչնչացրել
Իրաքի զինված ուժերը Մոսուլում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 2 գործարան են ոչնչացրել: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես տեղեկացնում է աղբյուրը` գործարաններում պայթուցիկ սարքեր են արտադրեկ:
Ըստ տեղեկությունների` ռմբակոծվել է նաև 2 թաքստոց: Ոչնչացված գրոհայինների մասին դեռևս տեղեկություններ չի տրվել: