Մարին Լը Պենը քաղաքականությունից հեռանալու կոչ է արել հորը
Ֆրանսիայի ծայրահեղ աջ “Ազգային ճակատ” կուսակցության ղեկավար Մարին Լը Պենը մտադիր է կարգապահական ընթացակարգ սկսել հոր` Ժան-Մարի Լը Պենի նկատմամբ, որը քաղաքական այդ միավորման հիմնադիրն է: Մարին Լը Պենը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ հետևանքներ և պատժամիջոցներ կարող են սպասվել հորը:
“Ժան-Մարի Լը Պենը պետք է իմաստուն գտնվի և պատասխան տա իր ստեղծած խնդիրների համար և գուցե հրաժարվի քաղաքական դերից”, - հայտնել է Մարին Լը Պենը:
Լը Պեն-ավագը հերքել է կուսակցությունից իրեն հեռացնելու հնարավորությունը: