1966 դիտում
16:39 23-12-2014
Ջորջ Քլունիի կինը ՄԻԵԴ-ում կպայքարի «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Հայաստանի շահերը ներկայացնող թիմի հետ
Հոլիվուդյան դերասան, ռեժիսոր Ջորջ Քլունիի կինը՝ հայտնի իրավաբան-միջազգայնագետ Ամալ Ռամզի Քլունին (նախկին ազգանունը՝ Ալամուդդին), հաջորդ ամիս Հայաստանի շահերը կներկայացնի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, հաղորդում է armenianweekly.com-ը:
Պարբերականը նշում է, որ տիկին Քլունին բարձր որակավորում ունեցող իրավաբան է. մասնագիտացած է միջազգային, քրեական իրավունքի, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ու արտահանձնման ոլորտներում:
Նրա պաշտպանյալներն են եղել այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են՝ Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն: Եղել է նաև մեղադրող կողմի անդամ Լիբանանի հարցով ՄԱԿ-ի Հատուկ տրիբունալում և Հարավսլավիայի հարցով Միջազգային քրեական տրիբունալում:
Պարբերականը նշում է նաև, որ այդ բնագավառում ունենալով փայլուն փորձ՝ Տիկին Քլունին կարող է մեծ աջակցություն ցույց տալ 2015 թ-ի հունվարի 28-ին Ստրասբուրգում կայանալիք Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով հայկական թիմին:
Հիշեցնենք, որ 2007 թվականին շվեյցարական դատարանը թուրք ազգայնական, քաղաքական գործիչ Դողու Փերինչեքին 2005 թվականին Շվեյցարիա կատարած այցի ժամանակ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար դատապարտեց ազատազրկման:
2008 թ-ին Փերինչեքը դիմել է ՄԻԵԴ, իսկ 2013 թ-ին նրա բողոքի հիման վրա ՄԻԵԴ-ի 7 դատավորներից 5-ը վճռեցին, որ Շվեյցարիան ոտնահարել է թուրք ազգայնականի խոսքի ազատության իրավունքը:
Բացի այդ, աղբյուրը նկատում է, որ դատավճիռն անարդար է և երկակի ստանդարտներով կիրառված, քանի որ դատարանն ընդունում է Հոլոքոստի ժխտումը՝ որպես հանցանք, իսկ Հայոց ցեղասպանությունը համարում է խոսքի ազատության ոտնահարում: Իսկ 2014 թվականի մարտի 17-ին Շվեյցարիան որոշեց դիմել ՄԻԵԴ՝ պաշտպանելու համար սեփական օրենքների ամբողջականությունը և իրավական համակարգը:
Այսպիսով, հաջորդ ամիս Ամալ Քլունին միանա Հայաստանի շահերը պաշտպանող Ռոբերթսոնին և որպես գործին ներգրավված երրորդ կողմ Հայաստանը ներկայացնող Գևորգ Կոստանյանին և Էմիլ Բաբայանին:
Նմանատիպ նյութեր
3359 դիտում
13:19 28-01-2015
Լարված իրավիճակ` ՄԻԵԴ դիմաց. մեկնարկում է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի լսումը. pastinfo.am. ֆոտոշարք
1771 դիտում
12:07 09-04-2015
Ջորջ Քլունիի կինը՝ Ամալ Քլունին, պաշտպանելու է Մալդիվների նախկին նախագահի շահերը
1933 դիտում
09:33 05-10-2014
Ջորջ Քլունիի կինը՝ շաբաթվա մարդ
Այս բաժնից
862 դիտում
16:33 27-12-2024
Տարբեր տեսակի ու մեծ քանակի թմրամիջոցներ. Մալաթիայի համայնքային ոստիկանների բացահայտումը