Իրանական պատժամիջոցները վերացնելուց հետո նավթի գինը կընկնի մինչև 15$. ՄԷԳ-ի կանխատեսումը
Միջազգային էներգետիկական գործակալության փորձագետները կանխատեսում են, որ համաշխարհային շուկայում նավթի գները կընկնեն մինչև 15 $՝ 1 բարելի դիմաց, եթե հաջորդ տարի ամբողջովին հանվեն Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները:
Ըստ փորձագետների գնահատականի՝ Իրանը մինչև 2016 թվականը կարող է ավելացնել նավթարդյունահանման ծավալները օրական մինչև 700,000 բարելի:
Bloomberg պարբերականը նշում է, որ այս տարվա մարտ ամսին Իրանը արդյունահանել է միջինը 2,85 մլն բարել նավթ: Իսկ գործակալության տվյալներով՝ իրանական նավթի արդյունահանման ծավալների մեծացման դեպքում համաշխարհային նավթի պաշարները մինչև 2016 թվականը կավելանան մոտավորապես 500,000 բարելով: