Նավթի գինը կվերականգնվի, եթե Իրանի դեմ պատժամիջոցները հանվեն. Իրան
Նավթի համաշխարհային գներն իրենց խելամիտ մակարդակին կվերադառնան, եթե Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները հանվեն: Նման հայտարարություն է արել Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն, հաղորդում է TASS գործակալությունը:
Իրանցի նախարարի համոզմամբ՝ տնտեսական պատժամիջոցների չեղարկումը կարող է նպաստել նավթի գնի ռացիոնալ կայունացմանը: