Մասիսում անվճար մոխրագույն ներկ են բաժանել՝ պահանջելով, որ երկու օրվա ընթացքում ներկեն իրենց տների արտաքին հատվածները. «Ժողովուրդ»
«Հայաստանի իրողության մաս է դարձել այն, որ տեղական ինքնակառավարման մարմինները՝ մասնավորապես մարզերի քաղաքապետարանները, իրենց համայնքի մաքրության և արտաքին տեսքը կարգի բերելու մասին հիշում են միայն այն ժամանակ, երբ իմանում են, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է իրենց քաղաք այցելել: Նման հերթական դեպքն այժմ Արարատի մարզի Մասիս քաղաքում է:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ապրիլի 2–ին քաղաքապետարանի աշխատակիցներն այցելել են Մասիսի Երևանյան փողոցի բնակիչներին և անվճար մոխրագույն ներկ բաժանել՝ պահանջելով, որ երկու օրվա ընթացքում ներկեն իրենց տների արտաքին հատվածները, քանի որ ըստ նախատեսվածի՝ ապրիլի 11-ին Սերժ Սարգսյանը կարող է գալ իրենց քաղաք և հենց այդ ճանապարհով անցնել: Ի դեպ. Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ ներկը քաղաքապետարանի միջոցներով չեն գնել, այլ ինչ-որ բարերար է իրենց տվել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։