Շիկա-մոխրագույն երկու կենգուրուն և մեկ գենետան արդեն Կենդանաբանական այգում են
«Էկզոտարիում պլյուս» ՍՊԸ-ի հետ կենդանիների փոխանակման արդյունքում Երևանի կենդանաբանական այգու կենդանատեսակների շարքը համալրվել է շիկա-մոխրագույն երկու կենգուրուով և մեկ գենետայով: Այս մասին տեղեկանում ենք Կենդանաբանական այգուց։
«6 ամսական արու և 3 տարեկան էգ կենգուրուները միասին փորձում են ընտելանալ իրենց նոր տարածքին և խնամողներին:
Իսկ գիշատիչների կարգին պատկանող գենետան արդեն հարմարվել և բնակություն է հաստատել Այգու ակվատերարիումում:
Կենդանասերնե՞ր, շտապեք նրանց այցելելու»,- ասվում է հաղորդագրությունում: