Գարշահոտություն ու անտարբերություն՝ Երևանում. Ռոմանոս Մելիքյան փողոցի սեփական տների բնակիչները հոգնել են «Վեոլիա ջրի» դատարկ խոստումներից․ ամեն անձրևից հետո կեղտաջրերը ողողում են փողոցն ու տների բակերը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Տարիներ շարունակ Ռոմանոս Մելիքյան փողոցի սեփական տների բնակիչները չեն կարողանում հասնել նրան, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը վերջապես կատարի իր պարտավորությունները և լուծի իրենց տների կոյուղատար համակարգի հարցը։
Խնդիրը կայանում է նրանում, որ այս փողոցում կոյուղատարն ու հեղեղատարը միացված են նույն խողովակին, որով էլ հեռանում ու միանում են հիմնական ցանցին։ Հենց անձրևներ են տեղում, ամբողջ փողոցը, տների բակերն ու նույնիսկ ներսի սենյակները լցվում են կեղտաջրերով՝ ստեղծելով հակասանիտարական ու գարշահոտ վիճակ։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում հուսահատված բնակիչներն ասում էին․
«Արդեն հոգնել ենք «Վեոլիա ջուր» զանգելուց. շատ դեպքերում մեր զանգերին նույնիսկ չեն էլ պատասխանում։ Անկախ նրանից, թե անձրևն ինչ ուժգնության կամ տևողության է, միևնույն է՝ մեր փողոցն ու տները ողողվում են կեղտաջրերով։ Մեզ ասել են, որ դիտահորերից մեկը հայտնվել է բնակիչներից մեկի շինության տակ կամ հողամասում, ու դա պետք է ինքներս գտնենք, որ հարցը լուծեն։ Իհարկե, մի քանի անգամ սեփական միջոցներով գումար ենք հավաքել, մասնավոր կազմակերպություն կանչել և հարցը ժամանակավորապես լուծել, բայց այսօր կրկին կանչեցինք, ու այլևս հնարավոր չեղավ մաքրել. այնպես է խցանվել, որ չի բացվում։ Դիմել ենք թե՛ Երևանի քաղաքապետարանին, թե՛ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին, սակայն «սայլը տեղից չի շարժվում»։ «Վեոլիա ջուրը» մեզ մենակ է թողել թաղապետարանի հետ ու ինքը պարզապես խաղից դուրս է եկել»։
Բնակիչները հերթական անգամ դիմում են «Վեոլիա ջուր» ընկերությանը և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին՝ պահանջելով վերջապես ուշադրություն դարձնել իրենց խնդրին, դուրս գալ անտարբերությունից և համատեղ ուժերով հիմնավորապես լուծել տարիներով ձգձգվող այս հարցը, քանի որ մարդիկ այլևս ուժ չունեն ապրելու հակասանիտարական ու գարշահոտ պայմաններում:
Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։