2926 դիտում
10:39 07-04-2015
Լայնամասշտաբ պատերազմի վերսկսումը հավանական է. «Հայկական ժամանակ»
«Քաղաքագետ Լևոն Շիրինյանը երեկ մեր թղթակցի հետ ունեցած զրույցում հայտարարել է, թե հայ-ադրբեջանական լայնամասշտաբ պատերազմի վերսկսումը խիստ հավանական է համարում: «Ես հավանական եմ համարում պատերազմի վերսկսումը, և իմ ասածը խուճապի մթնոլորտ ստեղծելու համար չէ, բայց ավելի լավ է իրականությունը տեսնել, քան թե պատրանքների մեջ ապրել: Անիմաստ եմ համարում այն հայ փորձագետների ու պաշտոնյաների հանգստացնող հայտարարությունները, թե այդուհանդերձ պատերազմ չի լինելու, և չեմ կիսում այդ տեսակետը: Մեկն ասում է, մյուսներն էլ թութակի նման աջից-ձախից դուրս են գալիս ու բառերը ծամծմելով կրկնում են նույն բանը»: Քաղաքագետի կարծիքով, պետք է զգույշ լինել, պատրաստ լինել ցանկացած սադրանքի, և եթե պետք է, կարելի է նույնիսկ ինքներս էլ սադրանքի դիմենք. «Մենք 1915թ.-ին էլ անպատրաստ եղանք և հանկարծակիի եկանք: Արհավիրքը գալիս է, և նրանից թաքնվելն անիմաստ է, իսկ պատրաստ լինելը խիստ անհրաժեշտ: Դրա համար պետք է նաև ամբողջ կարողությունների համազգային մոբիլիզացիա: Իսկ դա նաև նշանակում է երկրի ներքին ռեսուրսների հավաքում և հասարակության մեջ եղած այս անարդար կառուցվածքի վերացում: Մենք կարող ենք վտանգին դիմակայել, եթե արդար հասարակության և արդար պետության մեջ լինենք:
Կարծում եմ, որ ներքին ռեֆորմները, որոնք անհետաձգելի են, պետք է առանց ստի, կեղծիքի ու պատրանքների սկսել, մի կողմից մոդեռնիզացիա՝ հասարակության մեջ ժողովրդի վստահությունը իշխանության հանդեպ բարձրացնելով, մյուս կողմից կայծակնային պատերազմի որոշ սկզբունքներ ներառելով: Ուրիշ ճանապարհ չեմ տեսնում»,- ասաց նա: Ազգային այս անտարբերությունը, որ մենք դրսևորում ենք երկրի աղքատացման, անարդարության, հանցագործությունների աճի և այլնի հանդեպ, Լևոն Շիրինյանը դիտում է որպես հոգեկան հիվանդություն: Թե հիմա ո՞վ է դրսևորում, ըստ նրա կարևոր չէ. «Արդեն զինվորների մահվան քանակի աճը սովորական է դարձել, «ինձ չի պատահել, մնացածը նշանակություն չունի» մտածելակերպն է կարծես գործում: Նման ճանապարհով գնացինք նաև 1915թ.-ին, երբ թաքնվում էիք փորձելով փրկել սեփական կաշին ու չմտածելով մյուսների մասին: Վնասները շատ ակնհայտ կարող են լինել: Մինչև տարվա վերջ պետք է պատրաստ լինել ցանկացած սադրանքի Ադրբեջանի կողմից, որ հետո մեղքը, մեր սովորության համաձայն, չգցենք դաշնակից պետությունների ու գերտերությունների վրա: Պետք է հաշվի առնենք նաև այն, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի այս ազգային միջոցառումները հանրապետությունում և ամբողջ աշխարհում, խթան են դառնում նաև նման գործընթացի արագացմանը: Ես չեմ բացառում, որ Թուրքիան արդեն ներքաշված է ադրբեջանա-հայկական սահմանում ռազմական գործողությունների մեջ: Անշուշտ, թաքնված, բայց կա, մի օր էլ ակնհայտ կլինի»»,–փոխանցում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2645 դիտում
17:29 11-02-2016
Ռիչարդ Միլսն իրատեսական է համարում ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումը
6781 դիտում
09:31 15-02-2018
ԱՄՆ-ի հետախուզությունը Արցախի հակամարտության հնարավոր վերսկսումը գնահատում է որպես սպառնալիք. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1051 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1282 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»