19388 դիտում
18:06 03-04-2015
Տաքսիստները բարձրաձայնում են. «Նախարարը խոստանում էր հարցերը լուծել «տղավարի», սակայն սաղիս վրա ակտ է գրել տալիս». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 3-ին, Հանրապետության հրապարակում՝ Տրանսպորտի և կապի նախարարության դիմաց, հավաքվել էին բազմաթիվ տաքսիստներ:
Նրանք բողոքում են «Լիցենզավորման մասին» օրենքում կատարված փոփոխություններից եւ պահանջում, որ որեւէ մեկը ընդունի եւ լսի իրենց պահանջները:
Հիշեցնենք, որ ըստ այդ փոփոխությունների՝ Երևան քաղաքում տաքսի ծառայություններ մատուցող ֆիզիկական անձինք ամսական պետք է վճարեն 12 հազար ՀՀ դրամ տուրք:
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում տաքսիստները ասացին, որ նախարարությունը սկսել է տուգանել լիցենզիա չունեցող վարորդներին 50 000-ական դրամով, իսկ այսօրվանից էլ իմացել են, որ ավտոմեքենայի դիմացի հատվածում և բռնախցիկի վրա եթե գովազդ լինի, ապա կտուգանվեն 30 000 դրամով:
Տաքսիստների հետ բանակցելու եկավ նաև ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը, ով երկար չխոսեց և ասաց. «Ով գործ չունի, պիտի տաքսի քշի»:
Ի պատասխան՝ տաքսիստները փոխնախարարին առաջարկեցին Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ այս նոր օրենքներով տաքսի վարել:
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում մի քանի տաքսիստներ էլ ասում էին. «Նախարար Բեգլարյանը սիրում է պատեհ- անպատեհ առիթներով հայտարարել, որ ինքը քաղաքի տղա է և հարցերը «տղավարի» է լուծելու, բայց նախորդ հանդիպումներին նախարարը հայտարարել էր, թե տևական ժամանակ ոչ մի տաքսիստ չի տուգանվի, բայց ստացվեց՝ նախարարը իրան այնքան էլ «տղավարի» չպահեց ու հիմա իր փոխարեն մեզ հետ հանդիպման է եկել իր տեղակալը, ով ավելի շատ թոզ է փչում մեր աչքերին, քան զբաղվում է լուրջ գործով»:
Հանրապետության հրապարակ էին ժամանել նաև ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի և ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, սակայն բանը նրանց գործողություններին չհասավ, քանի որ տաքսիստները հեռացան՝ խոստանալով, որ մյուս անգամ նախարարության մոտ են հավաքվելու ավելի շատ տաքսիստներ՝ այդ թվում մարզերից ժամանած:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
12699 դիտում
17:34 12-02-2014
Վարչապետը խոստացավ հարցը «տղավարի» լուծել (ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)