99171 դիտում
11:02 12-07-2018
«Բաքսյոր» ներկայացած 28-ամյա երիտասարդը համոզում էր ճանապարհային ոստիկանին, որ ինքը էն տղեն չի, որ իրա վրա կարելիա ակտ գրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հուլիսի 11-ին, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատարի հանձնարարականով վարչական պատասխանատվության է ենթարկվել Infiniti G35 մակնիշի 27 XX 333 համարանիշի ավտոմեքենայի վարորդը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ աշխատակիցները ծառայության ժամանակ նկատել են, որ նշված ավտոմեքենան, գերազանցելով սահմանված արագությունը, անցնում է Երևան-Սևան մայրուղին:
Վաշտի հրամանատարը կապով տեղեկացնում է Հրազդանի վարչական տարածքում ծառայություն կատարող, նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանին, որպեսզի նշված ավտոմեքենան կանգնեցնեն, քանի որ ավտոմեքենայի առջևի հատվածից բացակայում է համարանիշը:
Արդեն Հրազդանում ՃՈ աշխատակիցները կանգնեցնում են նշված ավտոմեքենան ու վարչական պատասխանատվության են ենթարկում 28-ամյա Կամո Խաչատրյանին: Վերջինս փորձում է ՃՈ աշխատակիցներին համոզել, ինչպես սովորաբար ասում են նման ձևով ավտոմեքենա վարող վարորդները, «թթվել գաի աշխատակցի ականջին», ասելով, որ ինքը էն տղեն չի, որ իրա վրա կարելիա ակտ գրել, որ ինքը բաքսյոր է, լավ կլինի, որպեսզի ընկերավարի իրեն ճանապարհեն:
Ու մինչ նա փորձում էր համոզել ՃՈ աշխատակցին, նրա ուղևորն էլ ներկայացավ, որ ինքը Գերմանիայից է եկել Հայաստան ու սկսեց ՃՈ աշխատակիցների ականջներին լափշա կախել, Գյուլնազ տատու հեքիաթներ պատմել, ասելով. «Գերմանիայում էսպես բանի համար մեքենա չէին կանգնեցնի, շատ-շատ խախտման համար ծրար ուղարկեին, էն էլ կպատռեինք կգցեինք, իսկ ստեղ համար հանելու համար մարդուն կանգնեցնում են»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այնուամենայնիվ, «բաքսյոր- ՃՈ տեսուչ» ռինգում հաղթող դուրս եկավ օրենքը, տվյալ դեպքում՝ ճանապարհային ոստիկանը և Կ. Խաչատրյանը տուգանվեց, որից հետո Գերմանիայից Հայաստան այցելած նրա ընկերը խոնարհ հարսի նման համարանիշները տեղադրեց ավտոմեքենայի դիմապակու տակ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+