Եթե Իրանը կատարի գործարքը, պատժամիջոցները կհանվեն. Ֆ. Մոգերինի
Եվրամիությունը և ԱՄՆ-ն պատրաստ են դադարեցնել Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը, հայտարարել է ԵՄ արտաքին դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Լոզանում Իրանի և Վեցյակի միջև միջուկային հարցի քաղաքական պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո:
Նրա խոսքով՝ Իրանի Ֆարդոյի միջուկային գործարանը կվերածվի հետազոտական կենտրոնի, իսկ ուրանի հարստացման միակ կենտրոնը կլինի Նաթանզը:
Հիշեցնենք, որ համապարփակ համաձայնագիրը պետք է ատրաստ լինի մինչև հունիսի 30-ը: Այն վերջում կներկայացվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հաստատմանը: