Առաջիկա 1 տարում Իրանի վրայից կհանվեն պատժամիջոցները. ԱՄՆ Պետդեպ
Իրանական միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագրի ստորագրումից հետո Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը դադարեցնելու համար կպահանջվի մոտ 1 տարի, հաղորդում է Interfax-ը` հղում անելով ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆին:
Վերջինս նշել է, որ, ըստ պետքարտուղար Ջոն Քերրիի, պատժամիջոցները կարող են ավելի շուտ հանվել, եթե Իրանը անհրաժեշտ քայլեր ձեռնարկի, իսկ դրա համար 6 ամիս կպահանջվի:
«Պատժամիջոցային ռեժիմը կմեղմվի, եթե Իրանը հաստատի միջազգային իր պարտավորությունների հանդեպ հավատարմությունը»,-ընդգծել է Հարֆը: