Իրանը սպառնում է չեղյալ հայտարարել միջուկային գործարքը, եթե չհանվեն պատժամիջոցները
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ միջուկային գործարքը, որը կնքվել է միջազգային միջնորդ «վեցյակի» հետ, չեղյալ կհայտարարի, եթե չհանվեն Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները:
«Գործարք չի լինի, եթե Իրանի դեմ պատժամիջոցները չհանվեն: Դրանք պետք է հանվեն, այլ ոչ դադարեցվեն»,-ընդգծել է Խամենեին:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իրանը համաձայնության եկան Իրանի միջուկային ծրագրի շուրջ և ստորագրվեց համաձայնագիր: Համաձայն դրա՝ Իսլամական պետությունը պարտավորվում է 5 տարվա ընթացքում 3,67%-ը չգերազանցող ուրան չհարստացնել և վերակազմավորել «Ֆարդո» միջուկային օբյեկտը՝ դարձնելով այն տեխնոլոգիական կենտրոն: Դրա դիմաց Իրանի վրայից կհանվեն բազմաթիվ պատժամիջոցներ: