211652_close_icon
views-count1137 դիտում article-date 18:13 01-04-2015

Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչում` Վրաստանի Ավետարանական-Մկրտական եկեղեցում. լուսանկարներ

Վրաստանի Ավետարանական-Մկրտական Եկեղեցու Խաղաղության մայր տաճարում հավատացյալների և երգչախմբերի հետ համատեղ կայացավ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող միջոցառում: Հավատացյալները հետաքրքրությամբ դիտեցին Քույր եկեղեցու բակում Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի կազմակերպած Մեծ Եղեռնի մասին պատմող լուսանկարների ցուցադրությունը: Եկեղեցում հիշատակի երեկոն սկսվեց հայերեն և վրացերեն լեզուներով Տերունական միասնական աղոթքով: Վրաստանում Ավետարանական-Մկրտական Եկեղեցու առաջնորդ, Գերաշնորհ Մալխազ արքեպիսկոպոս Սոնղուլաշվիլին օրվա խորհրդի մասին իր խոսքում անդրադարձ կատարեց Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությանը, որի պատճառը հայ լինելն էր ու քրիստոնյա հավատքին երկրպագելը: Եկեղեցու առաջնորդը Պահքի այս օրերին նահատակներին հիշելու, նրանց հոգիների համար աղոթելու կոչ արեց: Այնուհետև կատարվեց հոգեհանգստյան կարգ և աղոթք բարձրացվեց Օսմանյան Թուրքիայի կողմից Արևմտյան Հայաստանում իրականացված ցեղասպանության նահատակների հոգիների խաղաղության համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր