211652_close_icon
views-count8003 դիտում article-date 22:32 21-04-2017

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված «Ոգեկոչում արվեստի շնչով» ամենամյա միջոցառումը

Ապրիլի 24-ին՝ ժամը 14:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Ոգեկոչում արվեստի շնչով» ամենամյա միջոցառումը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Միջոցառմանը հանդես կգան երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը և իր ղեկավարած երգչախումբը, «Փարոս» երգչախումբը (խմբավար՝ Ռուբեն Կարասեֆերյան), «Նարեկացի» նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Արտեմ Խաչատուր), «Նովա» նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Հովիկ Սահակյան), «Նժդեհ» պարախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Գագիկ Գինոսյան), ինչպես նաև կցուցադրվի Գարեգին Աղաբեկյանի լուսանկարների ցուցահանդեսը: 2003 թվականից ի վեր՝ ամեն տարի՝ ապրիլի 24-ին, «Նարեկացի» արվեստի միությունն իր արվեստագետ բարեկամների հետ նշում է հիշատակի և ոգեկոչման համահայկական օրը՝ կոչ անելով աշխարհին հարգելու հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, և դրա ճանաչման միջոցով այլևս թույլ չտալու նոր ցեղասպանությունների կրկնումը: Մուտքն ազատ է: [b] «Նարեկացի» արվեստի միություն[/b]

Նմանատիպ նյութեր