Թբիլիսիի կաթոլիկ եկեղեցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
Թբիլիսիի սուրբ Պողոս-Պետրոս կաթոլիկ եկեղեցում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո, որին մասնակցել են Վիրահայոց թեմի ներկայացուցիչները: Միջոցառումը սկսվել է համատեղ տերունական աղոթքով: Կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Ջուզեպպե Պազոտոն ելույթում հիշատակել է 1915 թվականին հայերի հանդեպ իրականացված ցեղասպանության մասին՝ դատապարտելով մարդկության հանդեպ կատարված նմաօրինակ ոճիրները:
Ցեղասպանության զոհերի հոգիների խաղաղության համար կատարվել է հոգեհանստի կարգ:
Ներկաները եկեղեցու բակում մասնակցել են ցեղասպանության թեմայով լուսանկարների ցուցահանդեի բացմանը: