211652_close_icon
views-count1377 դիտում article-date 15:51 31-03-2015

Costa Concordia վթարված զբոսանավում իտալական մաֆիայի ներկայացուցիչներին պատկանող թմրանյութի խոշոր չափաբաժին է եղել

La Repubblica թերթը գրել է, որ 2012թ-ին վթարի ենթարկված Costa Concordia զբոսանավը թմրանյութի խոշոր չափաբաժին է տեղափոխել: Թերթը նշել է, որ հաջողվել է Ndrangheta հանցագործ խմբավորման բանակացությունների ձայնագրությունը ձեռք բերել, որով պարզ է դարձել, որ զբոսանավում թաքցված է եղել մեծ քանակությամբ կոկաին տեսակի թմրանյութ: Ըստ թերթի՝ թմրանյութի բեռը, որ այդպես էլ չի հայտնաբերվել զբոսանավի վթարից հետո, Costa Concordia –ի անձնակազմի անդամներից մեկն է օգնելզբոսանավով այն տեղափոխել: Ըստ թերթի տեղեկությունների, նման ձևով մաֆիայի ներկայացուցիչները կարողանում են թմրանյութ տեղափոխել Norwegian Cruise Lines և MSC Cruises ընկերությունների զբոսանավերով: Հիշեցնեննք, որ Costa Concordia զբոսանավը 2012թ-ի հունվարի 13-ին վթարի էր ենթարկվել Միջերկրական ծովում՝ մխրճվերով ծանծաղուտին: Զբոսանավում եղել է 4200 ուղևոր, 32-ը զոհվել է:

Նմանատիպ նյութեր