Ամերիկացի սենատոր Ռիչարդ Բլյումենտալ. ՖԻՖԱ-ին մաֆիայի հետ համեմատելը վիրավորական է հենց մաֆիայի համար
Ամերիկացի սենատոր Ռիչարդ Բլյումենտալը անդրադարձել է ՖԻՖԱ-ի կոռուպցիոն սկանդալին:
«Ըստ էության, հետաքննության արդյունքները ցույյց տվեցին, որ ֆուտբոլի գլխին կանգնած է կազմակերպված հանցավոր խմբավորում, որը իսկական մաֆիայի պես է գործում:
Այդ տերմինը օգտագործելով, մի բանում միայն վստահ չեմ. միգուցե այդ համեմատությունը վիրավորական է հենց մաֆիայի՞ համար: Մաֆիոզները երբեք կոռուպցիայով այդքան բաց ու անամոթաբար չեն զբաղվում:
Մեղադրական ակտը մեզ ցույց է տալիս հանցավոր կազմակերպության դեմքը: Եվ ես հարցեր ունեմ. ո՞վ կարող էր իմանալ կատարած հանցագործությունների մասին, ե՞րբ այդ մասին իմացան, և ինչո՞ւ նախկինում դրա դեմ քայլեր չեն ձեռնարվել: Այս հարցերը ուղղված են ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիային», ասել է սենատորը: