Ջրհեղեղ՝ Երևանում. վարորդները ամենավերջին խոսքերով «հիշում էին» պատկան մարմինների մերձավոր ազգականներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Երբ Երևանում եղանակը փոթորկվում է՝ դառնալով անձրևային, Նուբարաշենի խճուղու ճանապարհը դառնում է անանցանելի կամ դժվարանցանելի: 
Վարորդները ճանապարհի 600 մետրանոց հատվածն անցնում են մեծ դժվարությամբ, հիշելով պատկան մարմինների մերձավոր հարազատներին,  «ձեռի հետ էլ» մի քանի քաղցր խոսքեր են հնչեցնում Հիդրոօդերևութաբանական ծառայության պետի տեղակալ Գագիկ Սուրենյանին: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը կուտակված անձրևաջուրն է, քանի որ նշված հատվածում ջրահեռացման խողովակները չեն գործում ու եթե պատկան մարմինները մատը մատին տային, ապա այս վիշճակը չէր լինի: 
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ այս ճանապարհին են գտնվում Նուբարաշենի բանտը, Հոգեբուժական կենտրոնը, Նուբարաշենի զորամասը և այլ կարևորագույն հաստատություններ:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


