211652_close_icon
views-count83732 դիտում article-date 11:21 16-02-2019

Ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական վթարը Երևանում․ բախվել են Mercedes-ը, Toyota-ն, Opel-ը, մարդատար Bogdan ավտոբուսը․ վարորդները ամենավերջին խոսքերով էին հիշում պատկան մարմիններին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի ժամ է ճանապարհի մերկասառույցի պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիտահորից հոսող կոյուղաջուրը Գայի պողոտայի մի ահագին հատված վերածել է սահադաշտի, ճանապարհը դարձնելով դժվարանցանելի, ինչի հետևանքով բախվել են Opel Astra մակնիշի 34 SP 117 համարանիշի, Toyota Corolla մակնիշի 34 QS 884 համարանիշի, Mercedes մանկինշի 34 PQ 264 համարանիշի և թիվ 4 երթուղին սպասարկող 2771 S համարանիշի ավտոբուսը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ավագ տեսուչ Արտյոմ Սիմոնյանն ու տեսուչ Արմեն Գրիգորյանը։ Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Բախման հետևանքով Mercedes-ը շրջվել և հանդիպակաց վիճակում հայտնվել է բետոնե եզրաքարի վրա։ Դեքպի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է սառույցը և անգամ մի քանի ավտոմեքենաներ նույնպես բախվել էին, սակայն վարորդները, չսպասելով ապահովագրական ընկերությունների ու Ճանապարհային ոստիկանների ժամանմանը, իրենց ավտոմենքենաները հեռացրել էին դեպքի վայրից։ Նրանք ասում էին նաև, որ վթարից հետո նոր միայն բարեհաճել են Նոր Նորք վարչական շրջանի պատասխանատուները, ովքեր սկսել են ճանապարհի մշակման աշխատանքներ կատարել, լցնելով աղ ու ավազ։ Մինչդեռ վարորդներն ասում էին, որ եթե ժամանակին լցնեին աղն ու ավազը, ապա վթարը տեղի չէր ունենա։ Քաղաքացիները նշում էին նաև, որ մինչև Ճանապարհային ոստիկանների ժամանումը, նշված հատվածում երթևեկությունը կարգավորում էր մի երիտասարդ տղա, ում շնորհիվ վթարներ տեղի չեն ունեցել։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։ Bogdan ավտոբուսի վարորդն էլ ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էր․ «Ճանապարհը լրիվ սառած էր։ 20 հոգուց ավելի պասաժիր ունեի։ Եթե ճիշտ չկողմնորոշվեի, կարող է ավտոմեքենան շուռ գար, քանի որ ճանապարհը անտանելի սառած էր․․․ ու վթարից ժամուկես հետո նոր բարեհաճեցին»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 183+
183+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր