58893 դիտում
17:11 25-10-2024
Նոր Գեղիից Արզնի ձոր տանող մարդաբոյ փոսերը փոսալցում անելու փոխարեն լցվել են կեղտաջրով, իսկ պատկան մարմիններին վարորդները ոչ միայն անիծում էին, այլև ամենավերջին խոսքերն էին ուղղում, ասելով՝ «Մարդ եղեք, մտածեք ժողովրդի մասին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
SHAMSHYAN.com-ը հոկտեմբերի 19-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Նոր Գեղիից Արզնի ձոր տանող ճանապարհահատվածում տիրող բարձիթողի վիճակից, երբ վարորդները կենաց մահու պայքար էին տալիս «մարդաբոյ» փոսերով ճանապարհն անցնելիս:
Հրապարակումից օրեր անց՝ այսօր՝ հոկտեմբերի 25-ին, SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել քաղաքացիներին, ովքեր արդեն ամենավերջին խոսքերն էին ուղղում պատկան մարմիններին, ասելով, որ նրան ավելի շատ կառչած են իրենց աթոռներից ու իրենց թափաններն են լցնում, քան մտածում են քաղաքացու, ինչպես նաև վարորդների մասին:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին.
«Գույքահարկ ենք մուծում կանոնավոր, բայց կաբինետներում նստած չինովնիկները չեն մտածում 1-2 ավտոմեքենա ասֆալտ բերեն ու գոնե էս ճանապարհին փոսալցումներ կատարեն. տեսնում եք՝ օրեր առաջ փոշին էր խեղդում, այսօր արդեն՝ կեղտաջրերը:
Ո՞վ է պատասխան տալու, բավական է, հետո էլ ասում են, թե ժողովուրդը մեզ հայհոյում է, բա սա հայհոյելու չի՝ ի՞նչ է: Բավական է, մի քիչ մարդ եղեք, մտածեք էս երկրի մասին, ձեր պաշտոնները ժամանակավոր են, գոնե էնպես աշխատեք, որ երբ ձեզ աշխատանքից ազատեն, կամ դուք գնաք հանգստի, լավ խոսքերով հիշենք ձեզ, թե չէ ամեն անգամ ձեր ականջները վառելու է մեր տված մի քանի հարկանի հայհոյանքները:
Իսկ տարեց մարդիկ ոչ միայն հայհոյում են ձեր նմաններին, այլև անիծում են»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ճանապարհահատվածում իրոք տիրում է բարձիթողի վիճակ և ոչինչ չեն ձեռնարկում՝ այս ճանապարհը մի թեթև ասֆալտապատելու ուղղությամբ, իսկ այս «մարդաբոյ» փոսերի, որ հիմա դարձել են ջրափոսեր, պատճաով խցանումը հասնում է մի քանի կմ-ի, բազմաթիվ ավտոմեքենաներ ընկնում են ջրափոսերի մեջ ու կոտրվում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, տևական ժամանակ SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր էր ստանում քաղաքացիներից, ովքեր խնդրում և պահանջում էին, որպեսզի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը պարտավորեցնի «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին, ինչպես նաև Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին, որ Նոր Գեղի գյուղից դեպի Արզնի ձոր տանող ճանապարհահատվածում կատարեն փոսալցման աշխատանքներ։
Հոկտեմբերի 18-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիները, ինչպես նաև նշված հատվածով երթևեկող վարորդները իրենց զայրույթն էին հայտնել, ասելով․
«Չենք դժգոհում, այլ իրականությունն ենք ներկայացնում, որ գոնե էս անտերության մատնված ճանապարհը եթե կապիտալ չեն ասֆալտապատում, գուցե փոսալցում իրականացնեն։ Նոր Հաճնի կամուրջը ինչքան ժամանակ է փակ հիմնովին վերանորոգելու նպատակով ու դրա համար այս ճանապարհով ենք երթևեկում։ Շարժը էնքան շատ է, որ ասելու չի։ Առանց չափազանցության ամեն օր վթարներ են տեղի ունենում, հիմնականում գիշերային ժամերին՝ երբ մութ է, արտաքին լուսավորություն էլ չկա։ Այս հատվածով անցնում են մինչհամայնքային տրանսպորտը, տարբեր մակնիշի բեռնատարներ, իսկ եղել են դեպքեր, որ շտապօգնությունը կանչով մեծ դժվարությամբ է հասել բուժառուի տուն, քանի որ մեքենաներ են ընկել փոսն ու խափանվել են։ Հիմա գոնե մի քանի բեռնատար ասֆալտ բերեն էդ անտեր փոսալցումը անեն, մինչ Նոր Հաճնի կամուրջը հանձնեն շահագործման։ Չնայած դրա ծերն էլ չի երևում, քանի որ երբ անցնում ենք այդ հատվածով հնդիկներից բացի ոչ մեկի չես տեսնում։ Գալիս մի եկու ժամ ծիկ են անում ու այդքանով համարում են իրենց գործը ավարտած, վեշ-մեշոկը հավաքում գնում են։ Էդտեղ էլ պետք է կառավարությունը հսկողություն իրականացնի, որ էդ թամբալները գլուխ չպահեն։ Ավելի վատթար վիճակ է, երբ եղանակը անձրևում է ու Նոր Գեղի գյուղի այդ հատվածից միչև Արզնի ձոր իջնելը դառնում է մի իսկական պատուհաս և միայն այդ հատվածը չէ, որ ահավոր վիճակ է։ Ձոր իջնող մի քանի ոլորաններում նույնպես կա վտանգ, որ ամեն պահի հնարավոր է քարաթափում կամ փլուզում տեղի ունենա ու պատկերացրեք, որ այդ ժամանակ նշված հատվածով տրանսպորտ կամ այլ ավտոմեքենա անցնի։ Հիմա խնդրում ու պահանջում ենք, որպեսզի հարցին լուրջ մոտեցում ցուցաբերվի և օրերի ընթացքում փոսալցումը կատարեն, հակառակ դեպքում կարող ենք մտածել, որ մենք՝ վարորդներս, քցված ենք։ Քցված այն առումով, որ կանոնավոր հարկերը վճարում ենք, այդ թվում՝ ավտոմեքենայի, բայց ամեն անգամ նման ճանապարհով անցնելիս ավտոմեքենաները տանում ենք արհեստավորի մոտ։ Էնտեղ էլ ընենց գներ են ուզում, որ գերադասում ես քարե դարի տրանսպորտ վարես»։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+