Նոր մանրամասներ հակառակորդի հրազենային վիրավորումից մահացած Հովսեփի մասին. նա Մխչան գյուղից էր
Հակառակորդի արձակած կրակոցից մահացած զինծառայող, 20-ամյա Հովսեփ Սամսոնի Անդրեասյանը Արարատի մարզի Մխչան գյուղից էր: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մխչանի գյուղապետ Խաչիկ Պողոսյանը:
Նա պատմեց, որ Հովսեփը դպրոցն ավարտելուց հետո մեկնել է ծառայության: Միջին սոցիալական պայմաններում էր մեծացել: Հայրը պարբերաբար մեկնում է արտագնա աշխատանքի: Հովսեփի ընտանիքում 4 երեխա են՝ 2 աղջիկ և 2 տղա: Նա փոքր որդին էր:
Գյուղապետն ավելացրեց, որ ողջ գյուղն է սգում դաժան իրողությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 29-ի երեկոյան ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հովսեփ Սամսոնի Անդրեասյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: