11152 դիտում
15:14 11-02-2015
Նոր մանրամասներ մարտական հենակետում հրազենային վիրավորումից մահացած 24-ամյա Տիգրանի մասին
ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հրազենային վիրավորումից մահացած 24-ամյա Տիգրան Սամվելի Սիմոնյանը Վանաձորից էր: Նա 7 տարի է, ինչ ծառայում էր ՀՀ զինված ուժերում: ՀՀ քննչական կոմիտեից էլ [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով` մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը՝ որն առաջացրել է ծանր հետեւանքներ: Միջոցներ են ձեռնարկվում պարզելու դեպքի բոլոր մանրամասները։
Ավելի վաղ տեղկացրել էինք, որ փետրվարի 10-ին՝ ժամը 19:55-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1991թ. ծնված Տիգրան Սամվելի Սիմոնյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Նմանատիպ նյութեր
27442 դիտում
11:54 28-02-2015
Նոր մանրամասներ երեկ բանակում հրազենային վիրավորումից մահացած 19-ամյա Ալբերտի մասին. նա Երևանից էր
10956 դիտում
14:24 30-03-2015
Նոր մանրամասներ հակառակորդի հրազենային վիրավորումից մահացած Հովսեփի մասին. նա Մխչան գյուղից էր