211652_close_icon
views-count9852 դիտում article-date 09:48 02-07-2015

Գլխի շրջանում հրազենային վիրավորումից մահացած 22-ամյա Մավրիկը ընտանիքի միակ տղան էր, իսկ մայրը 1 տարի առաջ էր մահացել. նոր մանրամասներ

ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տարածքում գլխի շրջանում հրազենային վիրավորումից մահացած Մավրիկ Խաչատուրի Մելիքյանը Շենգավիթ վարչական շրջանից էր եւ բնակվում էր Մանթաշյան հասցեում: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նրա հարեւաններից տեղեկացավ, որ Մավրիկն ընտանիքի միակ տղան էր եւ չեն հավատում, որ կդիմեր ինքնասպանության: Հուզիչ էր նաեւ տեղեկությունն այն մասին, որ մայրը 1 տարի առաջ է մահացել: Մավրիկն ապրում էր հոր եւ քրոջ հետ: Հարեւաններն ասում էին, որ շատ հանգիստ, հարգված եւ սիրված ընտանիք է Մելիքյանների ընտանիքը ու բոլորը շատ ծանր են ընդունել Մավրիկի մահվան մասին տեղեկությունը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը), հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ՀՀ զորամասերից մեկում հրազենային վիրավորումից մահացել է 22-ամյա լեյտենանտ Մավրիկ Մելիքյանը: Նախնական տեղեկություններով՝ քննչական մարմինը վարկածների մեջ քննում էր նաև ինքնասպանության հասցնելու վարկածը: Մեզ հաջողվել էր պարզել, որ նա Երևանից է:

Նմանատիպ նյութեր