Լոզանում սկսվել է Իրանի և «վեցյակի» միջև արտգործնախարարների մակարդակով հանդիպումը
Շվեյցարիայի Լոզան քաղաքում այսօր առավոտյան մեկնարկել է Թեհրանի միջուկային հարցով միջնորդ «վեցյակի» անդամ պետությունների և Իրանի միջև արտգործնախարարների մակարդակով նիստը:
Ինչպես հաղորդում է France Presse գործակալությունը, նիստին մասնակցում են Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Համմոնդը, Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին, Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին:
Նախօրեին Ջոն Քերրին հայտնել էր, որ վստահ չէ, որ համապարփակ համաձայնագիրը կարող է շուտով ստորագրվել: