Միջուկային հարցով Իրանի և «Վեցյակի» միջև հաջորդ հանդիպումը կկայանա փետրվարին
Իրանական միջուկային ծրագրի վերջնական կարգավորման հարցով այդ երկրի և միջազգային «Վեցյակի» միջև հաջորդ հանդիպումը նախատեսված է անցկացնել փետրվար ամսին, հաղորդում է Tass գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի ԱԳՆ սպառազինությունների վերահսկման վարչության ղեկավար, բանակցություններում չինական պատվիրակության ղեկավար Վան Ցունին:
Ցունը նշել է, որ հանդիպման վայրը ներկա պահին համաձայնեցվում է: Իր հերթին Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ նախորդ բանակցությունները ոչ այնքան մեծ դրական տեղաշարժով են ավարտվել: