Լոզանում տեղի է ունենում «Վեցյակի» հանդիպումն առանց Իրանի պատվիրակության. աղբյուր
Շվեյցարիայի Լոզան քաղաքում այսօր առավոտյան վերսկսվել են իրանական միջուկային խնդրի շուրջ «Վեցյակի» ներկայացուցիչների բանակցությունները:
Հանդիպումն անցնում է առանց Իրանի պատվիրակության: Այս մասին Tass գործակալությանն է հայտնել բանակցություններին մոտ կանգնած դիվանագիտական աղբյուրը:
Նշենք, որ ողջ գիշեր Լոզանում ընթացել են երկկողմ խորհրդատվություններ, սակայն առաջընթաց չկա. չի հաջողվում լուծել պատժամիջոցների հետ կապված հարցը: