Լոզանում սկսվել է Քերիի և Լավրովի հանդիպումը
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկկողմ հանդիպում են անցկացնում Լոզանում Սիրիայի հարցով բանակցությունների շրջանակում: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ռուսական պատվիրակությունում աղբյուրը: Կողմերը կքննարկեն Սիրիայում հրադադարի վերականգնման հնարավորությունը:
Այս հանդիպումը ԱՄՆ-ի Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների առաջինն է այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հայտարարեց Սիրիայի հարցով Մոսկվայի հետ երկկողմ համագործակցության դադարեցման մասին: Բանակցությունների արդյունքների մասին մամուլի համատեղ ասուլիս չի սպասվում: