211652_close_icon
views-count1179 դիտում article-date 19:55 05-03-2014

Գրքի շնորհանդես Մոսկվայում

Մարտի 4-ին Ռուսաստանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Ռուբեն Գալիչյանի “Азербайджанские историко-географические фальсификации” ռուսալեզու գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը ելույթով հանդես եկավ ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը, ով իր խոսքում նշեց, որ վերոնշյալ գիրքը մեծ հետաքրքրություն է ներկայացնում ինչպես գիտական, հասարակական, այնպես էլ ընթերցասեր լայն շրջանակների համար: «Ռուբեն Գալիչյանի այս աշխատությունն արժեքավոր է առաջին հերթին այն առումով, որ այն ներկայացնում է տարածաշրջանի իրական պատմությունը, որի միտումնավոր խեղաթյուրումը ստեղծում է լուրջ խոչընդոտներ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում, ինչպես նաև խաթարում է տարածաշրջանի ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը», - ընդգծեց դեսպան Եսայանը: Այնուհետև ելույթով հանդես եկավ գրքի հեղինակը՝ խոսելով Ադրբեջանի կողմից վարվող պատմության խեղաթյուրմանն ուղղված քաղաքականության, դրա ակունքների և նպատակների մասին: Նա նշեց, որ այս գիրքը երկարատև, մանրակրկիտ աշխատանքի արդյունք է և իրենից ներկայացնում է իրական պատմության օբյեկտիվ ներկայացման փորձ: Շնորհանդեսին ելույթներով հանդես եկան նաև ռուսաստանյան Սևծովյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վ.Զախարովը, «Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի» նախագահ Գ.Տրապեզնիկովը, «Ռուս-հայկական համագործակցության» նախագահ Յու.Նավոյանը, “Армянский принц Манук бей”, “Веапар: Воспоминания о Вазгене Первом”, “Спасенный Римом. Кардинал Григор Аганджанян” ռուսալեզու գրքերի հեղինակ Գոհար Ռշտունին, «Արարատ» մշակութային միության նախագահ Է.Դոլբակյանը, “Հայասա” տեղեկատվական պորտալի գլխավոր խմբագիր Տ. Մանասյանը: Միջոցառման մասնակիցների թվում էին նաև անվանի քաղաքագետներ, պատմաբաններ, համայնքային և ռուսաստանյան հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, երիտասարդական կազմակերպությունների, ՌԴ Գրողների միության, մոսկովյան ԲՈՒՀ-րի հայ և այլազգի դասախոսական անձնակազմի, ինչպես նաև հայկական և ռուսաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Նմանատիպ նյութեր